ԳԱՎԱՌԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԿԱՐԱՊԵՏ ԲԱԼԱԳՈԶՅԱՆԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ

08.04.2018

Գավառի մարզադպրոցի սան Կարապետ Բալագոզյանը մասնակցել է բռնցքամարտի 2018 թվականի կրտսեր տարիքի պատանիների ՀՀ առաջնությանը և գրավել 1-ին տեղ: Մարզիկը նվաճել է եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորություն; Մարզիչներ Հայկ Ղարիբյանը և Արթուր Մելքումյանը այս հաղթանակը համարում են նաև իրենցը և հպարտանում Կարոյի հաջողություններով, իսկ մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանը այս հաղթանակը սպասված է համարում, նշելով, որ Կարապետ Բալագոզյանը հինգ տարի է ինչ զբաղվում է բռնցքամարտով և արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ առաջնությունների, իսկ հանրապետական առաջնության հաղթանակը մեծ ձեռքբերում էր և մարզադպրոցի, և մարզիչների և մարզիկի համար: