Տեսակցություն զինծառայողների հետ

21.03.2018

Գավառի քաղաքապետարանի և  Գեղարեգ ԿՄԵՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր այցելություն Արցախի Հանրապետության զորամասեր: Մարտի 16-ի գիշերը Գավառ քաղաքից և հարակից գյուղական համայքներից  ծառայող իրենց որդիներին տեսակցելու են  մեկնել ծնողներն ու հարազատները:  

23 զինծառայողների հարազատներին Գավառից ճանապարհել են քաղաքապետարանի աշխատակիցները:

Զինծառայողների հարազատները հաղթահարելով գիշերային ճամբորդության դժվարությունները՝ լուսաբացին հնարավորություն ունեցելան հանդիպելու իրենց զինվորներին: Օրվա ընթացքում զինծառայողներն ու իրենց հարազատները հնարավորություն ունեցան լինելու միասին: Զինվորները խոստովանում էին, որ ծնողների ու հարազատների հետ հանդիպումը իսկական էր նվեր էր: 

Արցախի տարբեր զորամասերում զինծառայողների հետ այսօրինակ հանդիպման համար կազմակերպիչները ներդրել էին մեծ ջանքեր: 

Հրաժեշտից առաջ Գավառի քաղաքապետի կողմից զինվորներին հանձնվել են քաղցրավենիք ու հիգենայի պարագաներ: Կազմակերպիչները խոստացել են, որ նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx