ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

12.02.2018

Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց է կատարել քաղաքի բազմաբնակարան շենքերում, որտեղ ավարտին են մոտենում մուտքերի վերանորոգման աշխատանքները: Ազատության 16, Ազատության 19 ևՄիքայելյան 19 բազմաբնակարան շենքերում փոխվել են լուսամուտները, կատարվել են էլեկտրական հաղորդալարերի անցկացում, էլեկտրական տուփերի տեղադրում և ներքին հարդարում; Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսից և կավարտվեն մինչև փետրվարի վերջ: Հիմնական աշխատանքները կատարված են, առաջիկա օրերին կտեղադրվեն նաև դռները:Աշխատանքները կատարվում են Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և համայնքի բյուջեի միջոցներով. այս նպատակով հատկացվել էր 11մլն, 680հազ դրամ:Գավառի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ծրագիրը շարունակական է և հիմնանորոգման աշխատանքներ կկատարվեն քաղաքի մնացած բազմաբնակարան շենքերում ևս:Շենքերը կընտրվեն հաշվի առնելով դրանց վիճակը և վերանորոգման առաջնահերթությունը: