ՈԳԵԿՈՉՄԱՆ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԵՈՐԳԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

29.01.2018

ՀՀ բանակի կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գեորգի Խաչատուրովի նախաձեռնությամբ հունվարի 25-ին Գավառ քաղաքի մշակույթի պալատում անցկացվեց ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված ՀՀ ԶՈւ 3-րդ բանայաին կորպուսի սպա, սակրավոր, 2013 թվականի հոկտեմբերին մարտական առաջադրանքը կատարելիս զոհված և հետմահու ,,Մարտական խաչ,, երկրորդ աստիճանի շքանշանի արժանացած Գեորգի Գագիկի Մնացականյանի հիշատակին: Արարողությանը մասնակցում էին հերոսի ծնողներն ու հարազատները , ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի զինծառայողներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ, դպրոցականներ: Ցերեկույթը մեկնարկեց Գեորգի Մնացականյանի մասին պատմող ,, Արծվաքարցի արծիվը,, ֆիլմի ցուցադրությամբ, որում ներկայացվեց Գեորգի անհատը և զինվորականը: Արծվաքարցի հերոս Գեորգի Մնացականյանին ուղղված հիշատակի և ոգեկոչման խոսքերով հանդես եկան նաև զինվորականները, մանկավարժներն ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները: ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանարի տեղակալ Հայկ Պետրոսյանը ընթերցեց կորպուսի հրամանատար Գեորգի Խաչատուրովի երախտիքի խոսքը և նրա կողմից շնորհակալագիր հանձնեց Գեորգիի ծնողներին: Ոգեկոչման ցերեկույթը եզրափակվեց Գավառի մշակութային հաստատությունների սաների երաժշտական կատարումներով: Օրվա առթիվ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի Գեղարքունիքի մարզը ներկայացնող 5 զինծառայողներ ստացան կարճատև արձակուրդ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx