ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ <ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ՀԱՆՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

18.01.2018

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ <ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ՀԱՆՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
Գավառի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում- քննարկում, որին մասնակցել են Գավառ համայնքի մասնավոր հատվածի, մասնավորապես ՝գյուղատնտեսության, արտադրության, ՏՏ ,կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների և ՔՀԿ ներյակացուցիչներ: Հանդիպումն իրականացվել է ԵՄ <Համայնքի ղեկավարներն հանուն տնտեսական զարգացման> ծրագրի շրջանակներում, որում ընտրված է նաև Գավառ համայնքը: Գավառում ծրագրի համակարգող Վարսենիկ Խաչատրյանն ամփոփ զեկույցով ներկայացրել է ծրագրի էությունը, որի հիմքում ընկած է համայնքի կայուն զարգացումը: Այս նախաձեռնությամբ ԵՄ-ն նպատակ ունի տեղական մակարդակում աջակցել համայնքների ղեկավարներին դառնալու տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնողներ՝ սեփական կարողությունների, տեխնիկական հմտությունների զարգացման և մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ճանապարհով: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել հանդիպումներ, ներկայացնել գաղափարներ և քաղաքապետարան – մասնավոր հատված երկխոսության սկզբունքներին համապատասխան հստակեցնել հետագա անելիքները: