ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

17.01.2018

 

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վաչությունը կազմակերպել էր ցուցադրություն, որում ներկայացված էին <Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնից> ստացված փրկարարական հատուկ սարքավորումներ և գույք: Ցուցադրությանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության անձնակազմը: Միջոցառմանը ներկա էր նաև Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ով մասնագիտական բարձր պատրաստակամության և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 18 աշխատակիցների, իսկ ընդհանուր առմամբ մարզպետի  և մարզի 5 քաղաքային համայնքների ղեկավարների կողմից պատվոգրեր ու շնորհակալագրեր ստացան 50 աշխատակիցներ: ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը մարզի ղեկավարությանը և ցուցադրության մասնակիցներին ներկայացրեց հատկացված մեքենաների, սարքավորումների ու գույքի դերն ու նշանակությունը փրկարար գործողություններում: 

Ցուցադրությանը և պարգևատրմանը հաջորդեց Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2017 թվականի ամփոփ հաշվետվությունը, որն անցկացվեց Գեղարքունիքի մարզպետարանում: Հաշվետվության ընթացքում Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը շնորհակալագիր հանձնեց մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներին և մարզի համայնքների ղեկվարներին, այդ թվում Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx