ԳԱՎԱՌՑԻ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ

14.12.2017

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի Սառաջևի անվան դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու համերգ, որտեղ Գեղարքունիքի մարզը ներկայացրին Գավառի՝ Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, նույն դպրոցի դաշնամուրային բաժնի սան Լուսինե Չանդոյանը և Գավառի՝ Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված դպրոցի համույթը:

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը աշխատաում է մարզերի մեթոսդիստների հետ, ովքեր տարվա ընթացքում <լրացուցիչ պարապմունքներ> ծրագրի շրջանակներում աշխատում են առանձին շնորհալի կատարողների հետ և կազմակերպված համերգներում ներկայացնում իրենց աշխատանքը: Այս համերգը նաև հաշվետու - ընտրական էր, քանի որ ընտրվելու էին դեկտեմբերի վերջին կազմակերպվող գալա համերգի մասնակիցները:

Համերգին մասնակցում էին բորոր մարզերի շնորհալի կատարողներ՝ տարբեր գործիքային ու վոկալ համարներով:

 

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամից տեղեկացրին, որ իրենց կատարումներով Գեղարքունիքի մարզը ներկայացնող կատարողները լուրջ հնարավորություններ ունեն մասնակցելու նաև գալա համերգին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx