ԳԱՎԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

12.12.2017

Գավառի ուսուցողական կենտրոնի սաները մասնակցել են <Նոր ձեռքեր> նկարչության և դեկորատիվ արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնին և վերադարձել դիպլոմներով ու մրցանակային տեղերով: 
Մրցույթ-փառատոնին կենտրոնը ներկայացել է 10-ը սաներով, նրանցից Էմմա Վանեցյանն ու Անի Միքայելյանը արժանացել են 1-ին կարգի դափնեկրի, Մարի Շանոյանը, Անժելա Միրիբյանը, Աշոտ Գուրօղլյանը և Կարինե Մարտիրոսյանը 3-րդ կարգի դափնեկրի մրցանակների, իսկ Արտակ Սարիբեկյանը, Միսակ Գուրօղլյանը, Սվետլանա Ասոյանը և Նարեկ Հովհաննիսյանը պարգևատրվել են դիպլոմներով:Կենտրոնի ձեռարվեստի բաժնի խմբակավար Ալվարդ Հայթյանը և Նկարչության խմբակավար Էլմիրա Բոստանչյանը հպարտանում են իրենց սաների ձեռքբերումներով և հավաստիացնում, որ կենտրոնը ունի բոլոր հնարավորությունները՝ այսպիսի մրցույթներին մասնակցելու և մրցանակներ վերցնելու առումով, իսկ կենտրոնի տնօրեն Մարիա Ղասաբօղլյանը վստահեցնում է, որ կենտրոնում արվում է հնարավորը՝ ուսուցումը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ: