ԳԱՎԱՌԻ ԵՐԱՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ <ՄԵՂԵԴԻ> ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ - ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

08.12.2017

Գավառի` Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի հինգ աշակերտներ մասնակցել են <Մեղեդի 2017> երգի հանրապետական 4-րդ մրցույթ-փառատոնին և արժանացել մրցանակների; Աննա Սիրականյանը և Մանե Կիրակոսյանը, ովքեր փառատոնի ամենակրտսեր մասնակիցներն են եղել, մանկական երգեր անվանակարգում արժանացել են դիպլոմների, հայրենասիրական երգի անվանակարգում 2-րդ տեղի մրցանակի է արժանացել Սամվել Խաչիկյանը, իսկ էդյուդ - վոկալ անվանակարգում նորից 2-րդ մրցանակ է տրվել Անի Չանդոյանին; Անի Խաչատրյանը, ջազ - վոկալ անվանակարգում 3-րդ տեղի մրցանակի է արժանացել; Վերջիններիս հանձնվել են դիպլոմներ և մեդալներ; Գավառի երաժշտական դպրոցին նույնպես դիպլոմ է հանձնվել` մրցույթ-փառատոնին լավագույնս ներկայանալու համար; Դպրոցի վոկալի բաժնի ուսուցչուհի Աննա Գզրարյանը կարևորում է այսօրինակ մրցույթ - փառատոների մասնակցությունը, և առկա արդյունքները գոհացուցիչ համարում, իսկ դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանը հավաստիացնում է, որ արվում է հնարավորը դպրոցի աշակերտներին հանրապետական և միջազգային մակարդակում ներկայացնելու համար;