Հացառատ թամասի հատվածում մաքրվում է Գավառագետի հունը

23.11.2017

Գավառագետի Հացառատ թաղամասով անցնող հատվածի ավելի քան 1500 մ հատվածում վերջին մեկ շաբաթվա ընթացքում մաքրվում է հունը:  Աշխատանքներում ներգրավված է 5 միավոր տեխնիկա, որոնց շնորհիվ այս  հատվածի ճահճացած մասում մաքրվում է տիղմը և հեռացվում տարածքից:

Չնայած գետի հունի մաքրման ընթացքում առաջացած դժվարություններին, այնուհանդերձ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը Գավառի քաղաքապետարանի հետ համատեղ կարգավորում են առկա խնդիրները:

իավոր տեխնիկա, որոնց շնորհիվ այս  հատվածի ճահճացած մասում մաքրվում է տիղմը և հեռացվում տարածքից:

Գետի հարակից տարածքի բնակիչները կարևորում են մաքրման աշխատանքները, քանի որ դրանով իսկ նվազում  է բնակարանների խոնավությունը և  հեղեղումների ժամանակ բնակարանների ու տնամերձերի ողողումների վտանգը:  

Գավառագետի հունի մաքրման աշխատանքներն իրականացվում են Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և համայնքի բյուջեի միջոցներով: Այս նպատակով հատկացվել է 5.5մլն դրամ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx