ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՆ ԳԱՎԱՌԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԸ

23.11.2017

Հիմնանորոգվում են Գավառ քաղաքի երեք բազմաբնակարան շենքերի մուտքերը: Շենքերի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով դրանց վիճակը և վերանորոգման առաջնահերթությունը: 

Այս պահին աշխատանքները ընթացքի մեջ են: Միաժամանակ կատարվում  են պատուհանների և դռների տեղադրման, էլեկտրական հաղորդալարերի անցկացման,  էլեկտրական տուփերի տեղադրման, ինչպես նաև ներքին հարդարման աշխատանքներ: 

Բազմաբնակարան շենքերի մուտքերի հիմնանորոգումով ոգևորված են նաև բնակիչները: Նրանք ասում են, որ շենքերի կառուցելուց հետո այդպիսի աշխատանքներ չէին կատարվել և դրա կարիքը իրականում շատ կար: Հատկապես ձմռանը խնդիրն առավել ակնհայտ էր: Այս տարի սակայն, նրանք արդեն ապահով են:

Աշխատանքները կատարվում են Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և համայնքի բյուջեի միջոցներով. այս նպատակով հատկացվել է 11մլն, 680հազ դրամ: Մուտքերի հիմնանորոգման աշխատանքները նախատեսված է  ավարտել մինչև տարեվերջ: 

Գավառի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ծրագիրը շարունակական է և հիմնանորոգման աշխատանքներ կկատարվեն քաղաքի մնացած բազմաբնակարան շենքերում ևս:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx