"ՆՈՐ ՇՈՒՆՉ" ՓԱՌԱՏՈՆԻՑ ՄԵՐՈՆՔ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ԲԱՐՁՐ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՎ

24.10.2014

§Նոր շունչ¦ Փառատոն -2012թ.

Ապրիլի 22-ին Արվեստի դպրոցի սաները Երևանում մասնակցեցին ամենամյա  "Նոր շունչ" փառատոնի մրցույթի 1-ին փուլին: Մարցույթին մասնակցում էին պարային 107 խմբեր: 
Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի Գավառի Արվեստի դպրոցի սաները ներկայացան երկու պարային ոճերում: Առաջինը` ազատ ոճ, որտեղ 11-14 տարիքային խմբում պարում էին 28 աղջիկներ: Նրանք պարեցին "Կախարդված ծաղիկներ" պարը: Երկրորդը` 10-12 տարեկան 17 սաներ պարեցին "Շալախո" պարը: Պարերը շատ ինքնատիպ էին և ինքնաոճ, որոնք էլ արժանացան ժյուրիի և հանդիսատեսի ջերմ ողջույններին և ծափահարություններին: 
Արվեստի դպրոցի ողջ կոլեկտիվը և երեխաները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել "Նոր շունչ" փառատոնի առաջին փուլին, որի արդյունքում էլ պարային երկու խմբերն էլ վաստակեցին բարձր միավորներ և անցան փառատոնի երկրորդ` եզրափակիչ փուլ, որը տեղի ունեցավ մայիսի 13-ին: Երկրորդ փուլին Արվոեստի դպրոցի սաները հանդես եկան "Վրացական" և  Հայկական" ժողովրդական պարերով` նոր պարային համազգեստներով, որի համար համապատասխան միջոցներ էր հատկացվել Գավառի քաղաքապետարանի 2012 թվականի բյուջեից: