Վերակառուցվում է Գավառի թիվ 5 մանկապարտեզը

19.11.2017

Այս տարվա մայիսից մեկնարկել են Գավառի թիվ 5 մանակապարտեզի երկու մասնաշենքերից մեկի վերակառուցման աշխատանաները: Մանկապարտեզի վերանորոգվող մասնաշենքում գործելու են 4 խմբեր, որոնցում նախադպրոցական կրթություն կստանան  շուրջ 100 երեխաներ: Գավառ քաղաքի և հատկապես այս թաղամասի բնակիչները նույնպես հետևում են շինարարությանը  և անհամբեր սպասում աշխատանքների ավարտին:

Մանկապարտեզի մասնաշենքի վերակառուցումն իրականացվում է Կառավարության ստեղծած Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 180մլն դրամ, որի 10-ը % համաֆինանսավորումը կատարվել է համայնքի բյուջեից: Մանկապարտեզի վերակառուցումը կատարվում է Սամկարշին ՍՊԸ-ի կողմից:

Աշխատանքների վերահսկողությունն իրականացվում է քաղաքապետարանի և Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: 

Մանկապարտեզն իրականացնելու է նաև ներառական կրթություն. այստեղ հաճախելու են  Գավառի հաշմանդամություն ունեցող երեխաները: Վերակառուցման աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի ամռանը, որին անմիջապես կհաջորդի 2-րդ մասնաշենքի վերակառուցումը, վստահեցրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ հուլիսին մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գավառ կատարած այցի ժամանակ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx