ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍ ԳԵՈՐԳԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ <ԱՐԾՎԱՔԱՐԻ ԱՐԾԻՎԸ> ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

02.11.2017

<Արծվաքարի արծիվը>. Այսպես է վերնագրված մերօրյա հերոս, 2013թվականի հոկտեմբերին զոհված, կապիտան, արծվքարացի Գեորգի Մնացականյանի հիշատակին նվիրված գիքը: Գրքի շնորհանդեսը կազմակերպվել էր Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում՝ թանգարանի աշխատակիցների և Գեորգիի անունը կրող Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի համատեղ ջանքերով: 

Շնորհանդեսն ուղեկցվեց ոգեկոչման միջոցառմաբ, որը տեղի ունեցավ թանգարանի՝ հրոսներին նվիրված սենյակում,  որտեղ իր պատվավոր անկյունն  ունի նաև Գեորգի Մնացականյանը:

Թանգարանի աշխատակիցների կողմից հանգամանալից ներկայացվեց Գեորգիի կարճ, սակայն բովանդակալից կենսագրությունը, որն համեմվեց Գեորգիին գովաբանող խոսքերով:

Անուհետև ընթերցվեցին գրքում զետեղված Գեորգիի ստեղծագործությունները, որոնք նվիրված են ծնողներին, քույրերին, հայրենի եզերքին, կարոտին ու սիրուն:

Միջոցառմանը ցուցադրվեց նաև տեսագրություն,որում Գեորգին խմում է հայոց բանակի կենացը, որը հուսյի, հավատի ու վստահության կոչ էր: 

Գրքի շնորհանդեսին նվիրված միջոցառմանը մասնակցում էին Գեորգիի հարազատները, Գեղարքունիքի մարզպետարանի Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Գեորգիի ծառայակից ընկերներ, ապրիլյան քառօրյայի մասնակիցներ:Միջոցառմանը ներկա էր նաև գրքի հեղինակ ու Գեորգիի ազգակից Էլլա Մնացականյանը: 

Միջոցառման ավարտին Գեորգիի հարազատները իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին և անկեղծորեն խոստովանեցին, որ յուրաքանչյուր միջոցառում բոբոքում է Գեորգիի մասին հուշերը և օգնում սփսփանք գտնել:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx