Գավառ քաղաքը ակտիվորեն մասնակցել է համապաետական շաբաթօրյակին

21.10.2017

Մաքուր Հայաստան ծրագրի շրջանակներում իրականացվող հերթական շաբաթօրյակից   անմասն չմնաց նաև Գավառ քաղաքը: Վաղ առավոտից քաղաքի փողոցներում եռում էր աշխատանքը. Իրենց շրջակա տարածքը, բակն ու կառույցը ջանասիրաբար մաքրում էին համայնքի ենթակա կազմակերպությունները, մասնավոր ու պետական կառույցները: Շաբաթօրյակի ընթացքին անձամբ հետևում էր Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ով քաղաքապետարանի աշխատակիցների հետ մասնակցեց նաև մաքրման աշխատանքներին:

Այս անգամ ևս քաղաքի մաքրման աշխատանքներում առվել ակտիվ էին մանկապարտեզները, դպրոցները, մշակութային կազմակերպություններն ու բուժհաստատությունները:  

Գավառում իրականացվող համաքաղաքային շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավված էր <Գավառ քացղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում> ՀՈԱԿ-ը՝ շուրջ 10-ը միավոր տեխնիկայով և աշխատուժով: 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx