ԳԱՎԱՌԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԱՆԵՐԸ

20.10.2017

Հոկտեմբեր ամսվա ընթացքում Գավառի մարզադպրոցի սաները մասնակցություն ունեցան տարբեր մարզաձերի մրցաշարերի և գրանցեցին հաջողություններ;

ՀՀ անկախության 26 ամյակին նվիրված Ֆուտզալի առաջնությանը Գավառի մարզադպրոցում Ստեփանավանի ֆուտզալի թիմի հետտեղի ունեցած հանդիպմանը Գավառի մարզադպրոցի թիմը հաղթեց 11-4 հաշվով; Առաջնությանը մասնակցեցին 2003-2004թթ ծնված պատանի մարզիկները; Մարզադպրոցի ֆուտբոլի մարզիչն է Սամվել Աթոյանը, ով աշխատաում է 3 տարիքային խմբերի շուրջ 70 մարզիկների հետ;
Հոկտեմբերի 11-15-ը Զուվունիում անցակացվող` ԽՍՀՄ սպորտի վարպետ Լևոն Կալաջյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի հանրապետական մրցաշարում Գավառի մարզադպրոցի սան Լյովա Գոհարյանը գրավել է 1-ին տեղ; Լևոնի մարզիչներն են Արթուր Մելքումյանը և Հայկ Ղարիբյանը;
Հոկտեմբերի 15-ին Ապարանում տեղի ունեցած Դոքենդո - կարատեի բաց առաջնությանը մասնակցել են Գավառի մարզադպրոցի 8 մարզիկներ, ովքեր գրավել են մրցանակային տեղեր;

Առաջին տեղի մրցանակի են արժանացել Վասիլ Դադոյանը, Սիմոն Սինանյանը, 2-րդ տեղի մրցանակակիրներ են Գարիկ Թորոյանը, իսկ երրորդ տեղ են զբաղեցրել Արկադի Մովսիսյանը, Արա Նադարյանը, Հրանտ Սաֆարյանը, Արսեն Աբրահամյանը և Սամվել Հակոբյանը; Մարզադպրոցի կարատեի մարզիչ Կարեն Դավթայնի տեղեկացմամբ այսպիսի արդյունքները գոհացուցիչ են;

Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են դիպլոմներով և մեդալներով;

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx