ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

11.10.2017

Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր գրադարանի հիմնադրման 15 ամյակին և գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառման առաջին հատվածում ներկայացվեց Գավառ քաղաքի պատմությունը, իսկ հաջորդիվ՝ անդրադարձ կատարվեց գրադարանի հիմնադրմանը, զարգացմանն ու կայացմանը: Միջոցառումն ուղեկցվեց էլեկտրոնային շնորհանդեսներով, տեսանյութերով ու գեղարվեստական կատարումներով, որոնցով ներկաներին ողջունեցին Գավառի մշակութային հաստատությունների սաները: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:Մարզպետ Կարեն Բոթոյանը, միջոցառման ավարտին շնորհավորեց գրադարանի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և կարևորեց շենքային բավարար պայմաններով և հարուստ գրաֆոնդով գրադարանի առկայությունը մարզում, որը նպաստում է բնակչության կենսամակարդակի բարձրացմանը;

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx