ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ`ԳԱՎԱՌԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

05.10.2017
ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող <Մշակութային կանգառ> ծրագրի շրջանակներում Գավառի` Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցն հյուընկալել էր երիտասարդ տաղանդավոր երաժիշտ - կատարողների, ովքեր հանդես եկան համերգով; Երիտասարդ կատարողները ներկայացան ջութակի, թավջութակի և դաշնամուրի` համաշխարհային մեծերի ստեղծագործությունների կատարմամբ; Ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց  ջերմ ընդունելության համար և հանդիսատեսի խնդրանքով ինքը ևս հանդես եկավ դաշնամուրային կատարմամբ; Ծրագրի ղեկավարը նշեց, որ երիտասարդ կատարողների հաջորդ կանգառը Արցախն է, որտեղ ևս նրանք Արցախի հանդիսատեսին կներկայանան համերգային ծրագրով; Հավելենք նաև, որ երիտասարդ կատարողների թվում էր նաև մեր հայրենակից, դաշնակահար Ռոման Նամալյանը; Համերգի ավարտին Գավառի երաժշտական դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանը իր խոսքում նշեց, որ աննկարագրելի են տպավորությունները և շնորհակալություն հայտնեց Գավառում մշակութային կանգառ իրականացնելու համար;

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx