<ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ԵՎ ՁԿՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ> ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՒՄ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

29.09.2017

Գեղարքունիքի մարզային երկրագիտական թանգարանում հրավիրված միջոցառմանը գիտական զեկուցում ներկայացվեց <Սևանա լիճը և ձնարդյունաբերությունը Գեղարքունիքի մարզում> թեմայով: Զեկուցումն ունկնդրեցին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Գեղարքունիքի մարպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, քաղաքի և շրջակա համայնքների կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ձկնարդյունաբերության և ձկնաբուծության ոլորտում ավանդ ներդրած քաղաքացիներ: Զեկուցումը ներկայացրեց թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը:Զեկուցումն ընդգրկում էր մոտ 187 տարվա պատմություն` 1830-ական թվականներից մինչև մեր օրերը: 

Զեկոիյցում մանրամասն ներկայացվեց Ցարական Ռուսաստանի և ԽՍՀՄ օրոք Սևանի ավազանում կազմակերպված ձկնաբուծության և ձկնարդյունաբերության առանձնահատկությունների, ոլորտում աչքի ընկած ձկնորսների և պատմական մի շարք իրադարձությունների մասին:

Թեմայի շուրջ իրենց տպավորություններով կիսվեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, դասախոս Համլետ Ղաջոյանը, ռեժիսոր Գրիգոր Բիձյանը և Գեղամա աշխարհ թերթի խմբագիր Խոսրով Խլղաթյանը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx