ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԹԻՄԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏ ՈՒ ԳՆԴԱԿՆԵՐ

27.09.2017

Գավառ համայնքի վոլեյբոլի թիմը, վերջին ժամանակներում մասնակցելով համայնքային և մարզային մրցումների գրանցել է լուրջ հաջողություններ, ինչի առիթով Գավառի քաղաքապետի առաջարկով և ավագանու հաստատմամբ նրանց տրամադրվելէ մարզահագուստ և գնդակներ: Վոլեյբոլիստները հավաստիացնում են, որ անհրաժեշտ պայմանների առկայությունը նպաստում է մարզումների լիարժեք անցկացմանը, որի շնորհիվ թիմը կարողանում է հաջողություններ արձանագրել:Մարզահագուստները և գնդակները թիմի անդամներին հանձնեցին Գավառի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանն ու Գավառ համայնքի ավագանու անդամ Արման Մարուխյանը: Հավելենք նաև, որ Գավառի մարզադպրոցին էլ հատկացվել են ֆուտբոլի և վոլեյբոլի գնդակներ;

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx