ԿԱՅԱՑԵԼ Է ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ

26.09.2017

Գավառի քաղաքապետարանում, մասնակցությամբ քաղաքապետարանի աշխատակիցների, պատմաբանների, ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչների, ճարտարապետների, թանգարանի աշխատակիցների և ավագանու անդամների, կայացել է Գավառ քաղաքի զինանշանի ստեղծման մասին վերջնական ընդլայնված քննարկում; Քննարկամնը ներկայացվել են Կարինե Ղարաբաղցյանի և Ռաֆիկ Հերգնյանի զինանշանների տարբերակները, որոնցից ներկաները հավանության են արժանացրել Ռաֆիկ Հերգնյանի ստեղծագործությունը, որը առաջիկայում կներկայացվի նաև հանրությանը; Նշենք, որ այսօրինակ քննարկումներ կազմակերպվել էին ևս մի քանի անգամ, որոնց ընթացում հստակեցվել էին զինանշանի ստեղծման սկզբունքները և որոնց արդյունքում ընտրվել էին այդ սկզբունքներին համապատասխան աշխատանքներ: