ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՐԾՎԱՔԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

23.09.2017

Աշխատանքային այցի շրջանականերում Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանն այցելել է Գավառի Արծվաքար թաղամասի թիվ 8 մանկապարտեզ; Այցի նպատակը մանկապարտեզում կատարված աշխատանքներին և չվերանորոգված մասնաշենքի իրավիճակին ծանոթանալն էր; Ասենք, որ այս տարի մանկապարտեզում կատարվել էին վերանորոգում` տեղադրվել էին պատուհաններ, կատարվել ներքին հարդարման աշխատանքներ; Մանկապարտեզի տնօրեն Թերեզա Հակոբյանը տեղեկացրերց, որ մանկապարտեզ հաճախել ցանկացող երեխաների համար խմբասենյակները բավարար չեն և եթե դրանք ավելանան, այսինքն վերանորոգվեն խմբասենյակներ, ապա կավելանա նաև մանկապարտեզ հաճախողների թիվը; Քաղաքապետին ուղեկցում էին շինարար մասնագետներ. նրանց հետ քննարկվեցին խմբասենյակների վերանորոգման հարցերը և քաղաքապետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ` աշխատանքներն սկսելու համար; Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերանորոգման աշխատանքներ սկսել նաև մանկապարտեզի 2-րդ մասնաշենքում; Հավելենք, որ այս մանկապարտեզ հաճախում են 60 երեխաներ` 2 խմբերում;

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx