ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառում՝ Գավառ քաղաքում

23.09.2017

ՀՀ անկախության տոնը Գավառում նշվեց մեծ շուքով ու ոգևորությամբ: Գավառի քաղաքապետարանի ու Գեղարեգ ԿՄՀԿ-ի համատեղ ջանքերով Գավառի մանկատան դիմացի այգում կազմակերպվել էր տոնական բացօթյա միջոցառում, որի ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկան գեղարեգցիներն ու արվեստի, երաժշտական, դուդուկի դպրոցների աշակերտներն ու մանկապարտեզների սաները: Տոնական միջոցառմանը թեմատիկ ցուցահաանդեսներով ներկայացել էին Գավառի մանկապատանեկան և ուսուցողկան կենտրոններն ու քաղաքային գրադարանը: Նկարչական ցուցահանդեսային տաղավար ուներ նաև արվեստի դպրոցը:

Հայրենասիրական երգ ու պարով, պատմական ակնարկերով և թեմատիկ ցուցահանդեսների միջոցով ամբողջացվեց  անկախության օրվան նվիրված  տոնական միջոցառումը, որի ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես եկան Գավառի մարզադպրոցի մարզիկներն ու պատանի երկրապահները:  Ն

Միջոցառման կազմակերպիչները ջանացել էին օրը տոնական դարձնել գավառցիների համար և բնակիչների մոտ էլ ավելի ամրապնդել ազատ ու անկախ հայրենիքում ապրելու և սերունդներին հաղթանակած հայրենիք փոխանցելու գաղափարը: 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx