ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

17.09.2017

Սեպտեմբերի 15-ին Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվեց մարզական փառատոն: Միջոցառման նախաձեռնությունը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն էր. կազմակերպիչ կողմեր էին հանդիսանում Գավառի քաղաքապետարանն ու մարզադպրոցը:Միջոցառումը անցկացվեց բացօթյա պայմաններում և Գավառի բնակչությունը ականատես եղավ տարբեր մարզաձևերի մրցումների ներկայացումներին: Մարզիկներին և մասնակիցներին իր ներկայությամբ անձամբ քաջալերեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Փառատոնի ընթացքում մարզիկներին իրենց գեղարվեստական կատարումներով՝ երգ ու պարով, ողջունեցին Գավառի արվեստի, երաժշտական և դուդուկի դպրոցների աշակերտները: Փառատոնում հաղթող ճանաչված մարզիկները պարգևատրվեցին նախարարության հավաստագրերով:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx