ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՅՈՒՍՒՍ - ԱՐԵՎԵԼՅԱՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ

13.09.2017

Սեպտեմբերի 12-ին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի և երկու մարզերի թվով 11 քաղաքային համայնքների ղեկավարների հետ եղել են ՀՀ զինված ուժերի հյուսիս-արևելյան զորամիավորումներից մեկում և այցելել առաջնագծի տարբեր հատվածներ; Հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարզպետները և համայնքների ղեկավարներն առանձին-առանձին այցելել են տարբեր մարտական դիրքեր, ինչը թույլ է տվել լինել հնարավորինս շատ հենակետերում և ծանոթանալ մարտական հերթապահություն իրականացնող զինվորականների կենցաղային և այլ պայմաններին։
Շրջայցի ավարտին մարզպետներն ու համայնքների ղեկավարները բանակային կորպուսի հրամանատարների հետ կիսվել են իրենց տպավորություններով, նշելով, որ հաճելի է տեսնել անընդհատ կատարելագործվող առաջնագիծ ու մարտական բարձր ոգի ունեցող զինվորներ։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx