Գավառում էր Նովոռոսիյսկի պատվիրակությունը

24.10.2014

Այսուհետ Գավառ քաղաքի "Գրիգոր Լուսավորիչ" փողոցի մի հատվածը կոչվելու է "Հերոս քաղաք Նովոռոսիյսկի" անունով: Փողոցի վերանվանումը կատարվել է Գավառ համայնքի ավագանու որոշմամբ` ի նշան Գավառ եւ Նովոռոսիյսկ քաղաքների միջեւ ձեռք բերված եղբայրության:
Փողոցի անվանակոչությունը տեղի ունեցավ Նովոռոսիյսկից Գավառ ժամանած պատվիրակության կատարած այցի ժամանակ: Պատվիրակության կազմում էին Նովոռոսիյսկի քաղաքապետի տեղակալները, "Տրաստ" բանկի Նովոռոսիյսկի կառավարիչ, ծնունդով Գավառից Գուրգեն Պողոսովը եւ "Նովոռոսիյսկի թռչնաֆաբրիկայի" տնօրեն, պատգամավոր Վլադիմիր Մխիթարյանը:
Պատվիրակությանն ընդունեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում մարզի եւ քաղաքի ղեկավարության հետ համատեղ քննարկվեցին համագործակցության հետագա ընթացքին վերաբերող հարցեր: Հյուրերը եղան նաեւ Գավառի Սուրբ Սատվածածին եկեղոցում: Ի նշան բարեկամական կապերի հաստատման հյուրերն ու տանտերերը եկեղեցու բակում տնկեցին մշտադալար եղեւնիներ: Պատվիրակության անդամները նաեւ ճանաչողական այցով շրջել են Հայաստանի տեսարժան վարերով: