ԳԱՎԱՌԻ ԱՐԾՎԱՔԱՐ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 7 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՆԶՊ-Ի ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԱՐՄԱՆ ՂԱՆԴԻԼՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

09.09.2017

Գավառի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ վերանորոգվել է Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի թիվ 7 միջնակարգ դպրոցի ՆԶՊ-ի դասասենյակը: Այն այսուհետ կրելու է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս զոհված հերոս զինվոր, հետմահու ՙՄարտական ծառայության ՚ մեդալի արժանացած, նույն դպրոցի սան Արման Ղանդիլյանի անունը: Ռազմագիտության դասասենյակի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 8-ին: Այն ուղեկցվեց դպրոցի աշակերտների կողմից ներկայացված ոգեկոչման միջոցառմամբ, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ Աժ պատգամավոր Հրանտ Մադաթյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, Գավառի զինկոմիսարիատի, մարզի իրավապահ համակարգի պատասխանատու աշխատակիցներ, զոհված զինծառայողների հարազատներ, Արծվաքար թաղամասի բնակիչներ: Հյուրերը իրենց ելույթներում կարևորեցին նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, նշելով որ այդպիսիք հայրենասիրական մեծ դասեր են ներկա ու ապագա սերունդների համար, ովքեր վաղվա զինվորներն են ու Հայաստան երկրի լուսավոր ապագան կերտողները: Միջոցառմանն հաջորդեց դասասենյակի բացումը. կարմիր ժապավենը կտրեցին Արմանի ծնողները:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx