ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ՝ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

05.09.2017

Գավառի քաղաքային գրադարանը հանդես է եկել հերթական գեղեցիկ նախաձեռնությամբ՝ Գավառի ավագ դպրոցի աշակերտների և Գավառի երիդասարդական ՀԿ-ների երիտասարդների հետ կազմակերպելով ինտելեկտուալ խաղ - մրցույթ: Մրցույթը կազմակերպվել էր Արմենիա հեռուստաընկերության 3/off ժամանցային նախագծի տարբերակով: Խաղի սկզբում ընտրվեցին ժյուրիի անդամները, այնուհետև վիճակահանության սկզբունքով կազմավորվեցին Հաղթանակ և Սեպտեմբերիկներ թիմերը: Ինտելեկտուալ խաղ - մրցույթի հիմնական կազմակերպիչն էր գրադարանի մատենագետ Նորա Մարեմկոյանը, սակայն գրադարանի ողջ անձնակազմը ջանացել էր, որպեսզի միջոցառումն անցկացվի հավուր պատշաճին: Հետաքրքիր ու հաճելի մրցապայքարում աշակերտներն ու երիտասարդները հանդես եկան գրագետ և ավելի հարստացրին իրենց գիտելիքների պաշարները:Ընթացքում մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունեցին գրադարանի ակտիվ ընթերցողներ Հովհաննեսն ու Լիլյան: Ինտելեկտուալ խաղ-մրցույթում հաղթող ճանաչվեց Սեպտեմբերիկներ թիմը, սակայն ինչպես եզրափակիչ իր խոսքում նշեց գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը, այս խաղում հաղթողներ ու պարտվողներ չեղան, ըստ նրա՝ այստեղ հաղթեցին գիտելիքն ու միասնականությունը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx