ԿԱՅԱՑԵԼ Է ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

22.08.2017

Օգոստոսի 21-ին Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում կայացել է Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստին մասնակցել են ավագանու անդամներ Նունե Դովլաթյանը, Սամվել Ամիրխանյանը, Վահե Հակոբյանը, Արտակ Զանգեզուրյանը, Արման Մարուխյանը, Վարազդատ Ավետիսյանը, Արթուր Հովեյանը և Գրիգոր Դաշտոյանը: Նիստը վարել է Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը: Նիստը քարտուղարել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը: Նիստին որպես զեկուցողներ մասնակցել են նաև քաղաքապետարանի աշխատակիցներ` Արա Գևորգյանը և Տիգրան Բրսիկյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ հարցերը.

1. Գավառ համայնքի 2017թ. բյուջեում փոփոխություն կատարելու մասին:

2. Գավառ համայնքի 2017թ. պահուստային ֆոնդից գումար տրամադրելու մասին:

3. Քաղաքապետարանի կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելու համար չափորոշիչներ սահմանելու մասին:

4. <<Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոց թիվ 1 հասցեում գտնվող, Վանիկ Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած և պահպանման ու սպասարկման համար նախատեսված 0.0555հա մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու, պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և տարեկան վարձավճարի չափը սահմանելու մասին>> Գավառ համայնքի ավագանու 25.04.2007թ. թիվ 3 նիստի թիվ 22 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

5. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի սեփականություն ճանաչված 150մմ և 500մմ տրամագծերով խողովակները համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերում ներառելու և օտարելու նպատակով գնահատելու մասին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx