ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

12.08.2017

Արդեն մեկ ամիս է ինչ շինարարական աշխատանքներ են ընթանում Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի թիվ 7 մանկապարտեզի շենքում: Շենքի մեկ մասնաշենքում վերանորոգվում են խմբասենյակները, պատուհանները, հատակն ու դռները: Հիմանորոգումն իրականացվում է Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Գավառ համայնքի բյուջեի միջոցներով: Այս նպատակով հատկացվել է շուրջ 14մլն 800հազար ՀՀ դրամ: Շինարարական աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին:Այս մանկապարտեզում նախորդ տարի համայնային բյուջեի միջոցներով նորոգվել և կահավորվել են խոհանոցն ու սանհանգույցը, իսկ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է տանիքը: Քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ արվում է հնարավորը՝ նախադպրոցական հաստատությունների շենքային պայմանները սահմանված չափորոշիչներին համապատասխանացնելու համար:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx