ՑԱՆԿԱՊԱՏՎԵԼ Է ԳԱՎԱՌԻ ԱՂԲԱՎԱՅՐԸ

08.08.2017

Մոտ երկու ամիս առաջ Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և <Մաքուր Հայաստան> համապետական ծրագրի շրջանակներում մեկնարկել են Գավառի աղբավայրի ցանկապատման աշխատանքները:Աղբավայրի ցանկապատումն իրականացվել է Գավառ համայնքի բյուջեի միջոցներով, շինանյութերի մի մասն էլ ձեռք է բերվել Կարեն Բոթոյանի աջակցությամբ: Իրականացված աշխատանքների արդյունքում Գավառի աղբավայրը մոտ 350 մետր տարածքով մեկուսացվել է հենասյուներով եւ փշալարերով, ինչը հնարավորություն է տալիս որպեսզի բնակավայրից մոտ 7,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբավայրից պոլիէթիլենային թափոնները քամու միջոցով չտարածվեն և չախտոտեն շրջակա միջավայրը: Աշխատանքները դիտարկելու համար Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ եղավ Գավառ քաղաքի վերակառուցված աղբավայրում, որտեղ դիտարկեց իրականացված աշխատանքների ընթացքը և աղբավայրի հարակից տարածքներում մաքուր միջավայր ունենալու հետ կապված աշխատանքները: Մարզպետ Կարեն Բոթոյանը հավանության արժանացրեց ,, Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում Գավառում յուրօրինակ լուծում ստացած խնդրի կարգավորման տարբերակը, նշելով, որ նման մեթոդներով կարելի է լուծում տալ նաև մարզի մնացած խոշոր աղբավայրերի ցանկապատման խնդրին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx