ԳԱՎԱՌԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ

03.08.2017

Գավառի մազադպրոցի կարատեի բաժնի սաները հուլիսի 18-26-ը Վրաստանի Բաթում քաղաքում մասնակցել են 
K-1կարատեի միջազգային մրցաշարին, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Պարսկաստանի և Դաղստանի մարզադպրոցների և մարզական ակումբների կարատեիստները: Մրցաշարում Գավառի մարզադպրոցը ներկայացրել են Գագիկ Թորոյանը, ով արժանացել է 1-ին մրցանակի, Շահեն Մանուկյանը՝ 2-րդ տեղ և Վառլեն Սողամոնյանը՝ 3-րդ տեղ: Նրանց մարզիչ Կարեն Դավթյանի տեղեկացմամբ՝ մարզիկները հանդես են եկել լավագույնս և պատվով ներկայացրել Գավառի մարզադպրոցը: Մրցաշարի մասնակից մարզիկները պարգևատրվել են դիպլոմներով և մեդալներով:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx