ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ

29.07.2017

<Մաքուր Հայաստան> համապետական ծրագրի շրջանակներոմ հուլիսի 29-ին անցկացվող շաբաթօրյակի աշխատանքներին անմասն չմնաց նաև Գավառ քաղաքը: Քաղաքապետարանի աշխատակիցների ու Գեղարեգ ԿՄՀԿ-ի կամավորների անմիջական ջանքերով քաղաքը բաժանվֆել էր տարածքների և նշանակվել պատասխանատուներ՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Դեռևս վաղ առավոտից մաքրման աշխատանքները մեկնարկեցին քաղաքում, որոնց առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին Պոլիկլինիկայի, Բժշկական կենտրոնի, թանգարանի, մարզային գրադարանի, ինչպես նաև քաղաքապետարանի ենթական կազմակերպությունների աշխատակիցները: Նրանք մաքրման աշխատանքներ կատարեցին ինչպես իրենց հաստատությունների, այնպես էլ դրանց հարակից տարածքներում: Քաղաաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանի տեղեկացմամբ, այս շաբաթօրյակին բնակիչներն ավելի պասիվ էին: Նա կոչով դիմեց նրանց՝ քաղաքի մաքրման աշխատանքներում առավել ակտիվ ներգրավվելու համար: Գավառում պարբերաբար իրականացվող մաքրման աշխատանքները, ըստ նրա, քաղաքն ավելի մաքուր ու ներկայանալի են դարձնում:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx