ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

24.10.2014

Օրերս Գավառի արվեստի դպրոցում տեղի ունեցավ բարեկամական հանդիպում տոնական համերգի տեսքով: Արվեստի դպրոցը իր հյուրընկալ դռներն էր բացել ՌԴ-ի Մոսկվայի մանկապատանեկան ուսուցողական կենտրոններից մեկի սաներին: Այս կենտրոնում է աշխատում արվեստի դպրոցի նախկին տնօրեն Վարվարա Մանթաշյանը, ով իր նպաստն է ունեցել դպրոցի կայացման գործում: Այսօր էլ նա ցանկանում է ամրապնդել կապը հայրենի քաղաքի եւ դպրոցի հետ: Այս համերգը իր տեսակով առաջինն էր եւ մեծ հետաքրքրություն առաջացրեց ունկնդիրների մոտ: Ի հիշատակ Գավառ այցելության հյուրերը Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի կողմից ստացան հուշանվերներ, իսկ Գեղարքունիքի մարզպետն էլ պարգեւատրեց շնորհակալագրերով: Համատեղ համերգի կայացման գործում դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը արժանացան շնորհակալագրերի: Երկու կողմերի միջեւ ձեռքբերվեց պայմանավորվածություն փոխադարձ այցերը դարձնել ավանդույթ: Գավառի արվեստի դպրոցի սաներն ու տնօրենությունը հուսով են, որ հաջորդ հանդիպումը կկայանա ՌԴ-ի մայրաքաղաքում: