ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱՑ ԴԱՍ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ԳԱՎԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

28.07.2017

Գավառի ուսուցողական կենտրոնում կազմակերպվել էր անգլերենի ավագ խմբի սաների բաց դաս - ցերեկույթ: Այն կազմակերպել էր կենտրոնի անգլերենի խմբակավար Ամալյա Գևորգյանը: Ցերեկույթի ընթացքում երեխաները անգլերեն լեզվով ներկայացրին գիտելիքների այն պաշարը, որը սովորել էին կենտրոնում: Նրանք ներկայացրին այբուբենը, տեղեկություններ կենդանիների մասին և այլ հետաքրքիր անդրադարձներ: Կենտրոնի տնօրեն Մարիա Ղասաբօղլյանը ողջունելով փոքրիկներին կարևորեց անգլերենի նրանց իմացությունը և հավաստիացրեց, որ իրենց հասակակիցներից նրանք տարբերվում են գիտելիքների առկա պաշարով և դպրոց են գնալու արդեն օտար լեզվի մասին տարրական գիտելիքներով:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx