ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ 18 ՍԱՆԵՐ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽԻՆ

28.07.2017

Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կազմակերպվել էր հրաժեշտի ցերեկույթ; Կենտրոնի 18 սաներ իրենց նախադպրոցական կրթությունն անցկացրել են կենտրոնում և ցերեկույթին հանդես եկան երախտիքի ու շնորհակալական խոսքերով` ուղղված կենտրոնի խմբակավարներին; Իրենց ավագ ընկերներին ողջունեցին ու բարի երթ ցանկացան նաև կենտրոնի կրտսեր սաները; Միջոցառումն ուղեկցվեց հայրենասիրական, ճանաչողական և մինչև այժմ կենտրոնում սովորած գեղեցիկ խոսքերով, երգ ու պարով; Միջոցառումը կազմակերպել էր կենտրոնի խմբակավար Արմինե Ղարաբաղցյանը, երգերը փոքրիկներին սովորեցրել էր երգեցողության խմբակավար ընկեր Ալիտան; Փոքրիկների ծնողները նույնպես շնորհակալություն հայտնեցին նրանց ու կենտրոնի տնօրենությանը` միջոցառումը կազմակերպելու և իրենց երեխաների հետ համբերատար աշխատելու համար; Ցերեկույթի ավարտին ավագ խմբի սաներին ողջունեց և բարի երթ մաղթեց կենտրնի տնօրեն Լուսինե Ղազազյանը;

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx