ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔՈՒՄ ԷՐ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ

25.07.2017

Հուլիսի 25-ին աշխատանքային այցով Գավառ քաղաք ում էր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Շրջայցի ընթացքում նրան ուղեկցում էին  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և <Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի> գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Այցի նպատակակետում երեխաների իրավունքներն էին:  ԱԺ նախագահի առաջին կանգառը <Արաբկիր բժշկական համալիրի երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնի> Գավառ մասնաճյուղն էր, որտեղ վերականգնողական աշխատանք է տարվում հատուկ կարիքավոր երեխաների հետ: Կենտրոնի աշխատանքներին ծանոթանալուց հետո Արա Բաբլոյանն այցելեց վերակառուցման փուլում գտնվող Գավառի թիվ 5 մանկապարտեզ, որտեղ նախադպրոցական կրթություն պետք է ստանան նաև հաշմանդամություն ունեցող երեխաները: Այստեղ ներկայացվեց հիմնանորոգվող մանկապարտեզի նախագիծը, ըստ որի այն  ունենալու է 4 խումբ, որտեղ կարող են հաճախել շուրջ 100 երեխաներ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է Սամկարշին ՍՊԸ-ն, որի տնօրեն Սամվել Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջին մասնաշենքի աշխատանմքները կավարտվեն հաջորդ տարի: Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո Արա Բաբլոյանը նշեց, որ հիմնանորոգում կիրականացվի նաև մանկապարտեզի 2-րդ մասնաշենքում ևս: Մանկապարտեզն հիմնանորոգվում է  <Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի> միջոցներով ու Գավառի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ: Շինարարների տեղեկացմամբ կատարվում է ներառական կրթության ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզ:Արա Բաբլոյանն իր խոսքում նշեց, որ ուշադրոթյան կենտրոնում են  այն կառույցները, որոնք ապահովում են հատուկ կարիք ունեցող երեխաների  առօրյան ու լիարժեք կրթությունը:  Արա Բաբլոյանն այցելեց նաև Գավառի մանկատուն: Այստեղ տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը ներկայացրեց մանկատան շենքային պայմանները, երեխաների այստեղ լինելու պատճառները:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx