<Ժամանակի վարագույրը> ներկայացումը Գավառում

17.07.2017

ՀՀ Մշակույթի նախարության <Մշակութային կանգառ> ծրագրի շրջանակներում, հուլիսի 14-ին Գավառի մշակույթի պալատում <Ժամանակի վարագույրը> մոնո ներկայացմամբ հանդիսատեսին ներկայացավ Երևանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Հասմիկ Տեր -Կարապետյանը: Ներկայացումը փաստավավերագրական էր,նվիրված հայ բեմի նվիրյալներից Արուսյակ Փափազյանին, ով բեմ բարձրացած առաջին կին դերասանուհին է եղել: Ներկայացման ողջ ընդացքում Հասմիկ Տեր -Կարապետյանը իր անզուգական խաղով հանդիսատեսին ներկայացրեց Արուսյակ Փափազյանի կենսագրությունը, նրա ապրումներն ու անհատական դրաման: Գավառի հանդիսատեսը ոտնկայս ծափահարեց դերասանուհուն՝ ներկայացման գաղափարը հմուտ գեղարվեստականությամբ իրեն փոխանցելու համար: Որպես հուշ՝ Հասմիկ Տեր -Կարապետյանը Գավառի քաղաքային գրադարանին նվիրեց իր և իր մոր՝ Վարսիկ Գրիգորյանի հեղինակած <Առաջին հայ դերասանուհիները> գիրքը, որում ներկայացված է նաև Արուսյակ Փափազյանը: Ներկայացման ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանը իր խոսքում հավաստիացրեց Գավառի արվեստասեր հասարակությանը, որ կշարունակվի համագործակցությունը համայնքի հետ, ինչպես այս ծրագրի, այնպես էլ ծրագրի շրջանակներից դուրս:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx