ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.10.2014

Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Կանանց տոնը եւս մեկ հրաշալի առիթ է մեր երախտագիտության եւ սիրո,  ակնածանքի եւ գնահատանքի խոսքերն ուղղելու ձեզ` ձեր նվիրումի եւ հոգատարության, անսպառ բարության, համբերության, ձեր ոգեշնչող ներկայության համար:
Անուրանալի է ձեր ավանդը մեր ընտանիքների ամրության, սերունդների կրթության եւ ազգային արժեքների ոգով դաստիարակության գործում: Թող ձեր ընտանեկան հարկի տակ միշտ թեւածեն սերն ու ջերմությունը:
Հարգելի կանայք` մայրեր, քույրեր, մաղթում եմ ձեզ առողջություն, անսահման սեր ու երջանկություն, գարնանային բարձր տրամադրություն:
Հարգանքով` Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյան: