ԳԱՐԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ՝ ԳԱՎԱՌԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ

12.07.2017

Հուլիսի 12-ին Գավառի մարզադպրոցում մեկնարկեց երկօրյա բռնցքամարտի առաջնությունը, որին մասնակցեցին Սևանի, Հրազդանի, Գավառի, Լիճքի, Դդմաշենի մարզադպրոցների, ինչպես նաև Հայաստանի մարզական միության և Երևանի Դինամո մարզական ակումբների 3 տարիքային խմբերի /2003-2004, 2005-2006, 2007-2008թթ/ բռնցքամրատիկներ: Բռնցքամարտի առաջնության բացման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզադպրոցի նախկին տնօրեններ, հյուրեր և մարզիկներ: Միջոցառման բացումը ազդարարեց Գավառի քաղաքապետը, այնուհետր Գավառի մարզադպրոցի տնօրեն Դացիթ Ասոյանը համառոտ ներկայացրեց Գարիկ Ղարիբյան մարդուն ու մարզիչին՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետ Կարեն Բոթոյանը՝ նշելով, որ հաճելիորեն զարմացած է դպրոցի ձեռքբերումներով և մրցաշարի կազմակերպվածությամբ, նա մարզիկներին մաղթեց հետաքրքիր պայքար ու առողջ մրցակցություն:Հյուրերը հետևեցին մրցաշարի առաջին մի քանի մրցամարտերին, այնուհետև մրցաշարն ընթացավ հետքրքիր ու հագեցած մթնոլորտում:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx