ԳԱՎԱՌԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

11.07.2017

Մայիս ամսից լայն թափով շարունակվում են Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի շինարարական աշխատանքները: Դրանք իրականացնում է Նոր Բայազետի զարգացման համայնքային բարեգործական հիմնադրամը՝ համայնքի բյուջեի միջոցներով: Հիմնադրամի տնօրեն Արման Մարուխյանի հավաստմամբ նախորդ տարիների ընթացքում արդեն իսկ կատարվել են ջրավազանի հիմնանորոգման, էլեկտրական և ջրահեռացման համակարգերի անցկացման, կանաչապատման և սալիկապատման աշխատանքներ: 4հազ. քմ սալիկապատվող տարածքից մնացել է սալիկապատելու շուրջ 50քմ-ը:Սալիկապատման աշխատանքներին զուգահետ կատարվում է նաև կանաչապատ տարածքի և ծառերի խնամք: Միաժամանակ իրականացվում է ջրավազանի եզրաքարերի ամրացում: Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը տեղեկացնում է, որ այս տարի համայնքային բյուջեից 34 մլն դրամ է հատկացվել հրապարակի վերակառուցման համար և միջոցների առկայության դեպքում այս տարի նախատեսվում է նաև սալիկապատումն ավարտելուց հետո հրապարակում տեեղադրել էլեկտրական լուսասյուներ, նստարաններ ու աղբամաններ: Իսկ հրապարակում աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբեր ամսվա վերջ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx