ՄՆԱՍ ԲԱՐՈՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

11.07.2017

Գավառի Հացառատ թաղամասի թիվ 7 մանկապարտեզի ավագ խմբի սաներն հրաժեշտ ասեցին մանկապարտեզին՝ համերգային ծրագրով, հեքիաթների ու մուլհերոսների կերպարներով, հուզիչ խոսքերով ու գեղեցիկ պարերով: Միջոցառումը կազմակերպել էր խմբի դաստիարակ Արփիկ Հովակիմյանը, իսկ երգերի ուսուցումը՝ ընկեր Համեստի շնորհիվ էր իրականացվել: Ավարտական խմբի սաներին ողջունեց ու բարի երթ մաղթեց մանկապարտեզի տնօրեն Սոֆյա Բուռնուչյանը, իսկ վերջում նրանց տրվեցին ավարտական խմբանկարներ և ծաղիկներ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx