Քննարկում Գավառի զինանշանի ստեղծման մասին

11.07.2017

Գավառի քաղաքապետարանում կազմակերպվել էր քննակում Գավառի զինանշանի ստեղծման նպատակով: Քննարկամանը մասնակցել են պատմաբաններ, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի աշխատակիցներ, ճարտարապետներ, ուսանողնոր, Գավառ համայնքի ավագանու և ՀԿ-ների անդամներ: Քննարկման արդյունքում ներկյացվեցվցին զինանշանի նախնական օրինակներ, դրանք քննարկվեցին, մասնագետների կողմից ներկայացվեց զինանշանագիտության մասին հապատասխան չափորոշիչները, մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց ապագա զինանշանի մասին իր տեսակետն ու պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանդիպմանը ընդլայնել մասնակիցների շրջանակները և արդեն ներկայացնել Գավառ քաղաքը բնորոշող խորհրդանիշներ, որոնք համապատասխան դասավորություն ու խորհուրդ կստանան մասնագիտական դիտանկյունից: Հիշեցնենք նաև, որ դեռևս նախորդ տարվանից Գավառի քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել Գավառ համայնքի զինանշանի ստեղծման նպատակով; Հավաքագրված տարբերակները ևս կքննարկվեն առաջիկա հանդիպումներին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx