ԳԱՎԱՌՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

07.07.2017

ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ Գավառի կենտրոնական հրապարակում կազմակերպվել էր համաքաղաքային բացօթյա միջոցառում: Գավառի բնակիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու Գավառի ուսուցողական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին, փոքրիկները վայելեցին տիկնիկային ներկայացում, գեղարվեստական կատարումներով ներկաներին ողջունեցին Գավառի՝ դուդուկի, արվեստի և երաժշտական դպրոցների խմբերն ու անհատ կատարողները: Միջոցառման կազմակերպիչներն են Գավառի քաղաքապետարանը, Գեղարեգ և Դարույնք երիտասարդական կազմակերպությունները:

Միջոցառմանը հակիրճ ներկայացվեց ՀՀ սահմանադրությանը վերաբերող տեղեկատվություն, այնուհետև միջոցառման մասնակիցները վայելեցին միջոցառումն իր բոլոր գույներով: Ի դեպ, սա Գավառում անցակացվող համաքաղաքային բացօթյա առաջին միջոցառումը չէր, այդպիսիք քաղաքում իրականացվում են դեռևս ամռան սկզբից:

Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը տեղեկացրեց, որ համաքաղաքային բացօթյա միջոցառումները նպատակ ունեն համայնքի բնակիչների և Գավառ այցելած հյուրերի օրն առավել հագեցած ու հատաքրքիր դարձնելուն;

ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումը եզրապակվեց մեծ եռագույնի ծածանումով:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx