ԲԱՑՕԹՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԱՐԾՎԱՔԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԲԱԿՈՒՄ

04.07.2017

Հուլիսի 4-ին Գավառի՝ Արծվաքար թաղամասի թիվ 8 մանկապարտեզի բակում կազմակերպվել էր համայնքային բացօթյա միջոցառում: Միջոցառմանը ձեռքի աշխատանքների և նկարչական ցուցահանդեսներով ներկայացել էին ինչպես մանկապարտեզի սաները, այնպես էլ համայնքի ստեղծագործող անհատները: Ցուցահանդեսը դիտելուց հետո միջոցառման մասնակից ծնողները, հյուրերն ու թաղամասի բնակիչները դիտեցին մանկապարտեզի սաների կողմից ներկայացվող գեղարվեստական միջոցառումը, որի ընթացքում նրանք նեկայացան ասմունքներով, երգերով ու պարերով:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx