ԼՈՒՍԻՆԵ ՉԱՆԴՈՅԱՆԸ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

26.06.2017
Գավառի՝ Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սան Լուսինե Չանդոյանը հունիս ամսին մասնակցել է ՀՀ կրթության և գիատության նախարարության ու Առնո Բաբաջանյանի անվան պետական քոլեջի կողմից կազմակերպաված Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ փառատոնին և արժանացել հատուկ մրցանակի: Լուսինե Չանդոյանը մրցույթին ներկայացել է Ա. Բաբաջանյան <Մեղեդի>, Ժ. Ռավինա <Մանկական զվարճանք> և Ֆ. Լիստ <Թախծոտ տափաստան> ստեղծագործությունների կատարմամբ: Մրցույթին մասնակցել են 8 երկրների 3 տարիքային խմբերի դաշնակահարներ: Իր տարիքային խմբում Լիլիթը հանդես է եկել լավագույնս և պարգրատրվել դիպլոմով, մասնակցության վկայականով, ինչպես նաև արժանացել դրամական խրախուսանքի: Դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանի տեղեկացմամբ այս մրցույթում հատուկ մրցանակի արժանանալը լուրջ ձեռքբերում է և Լուսինեի և դպրոցի համար, իսկ Լուսինեի ուսուցչուհի Լիլլիթ Դաշտոյանն հավաստիացնում է, որ իր աշակերտուհին արժանի էր այս մրցանակին և արվելու է հնարավորը ավելի բարձր մրցանակների արժանանալու համար:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx