ԳԱՎԱՌՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

16.06.2017

Հունիսի 15-ին Գավառի մանկատան դիմացի այգում, քաղաքապետարանի նախաձեռնությամբ և քաղաքային գրադարանի անմիջական ջանքերով կազմակերպվել էր ՀՀ պետական խորհրդանիշների տոնի օրվան նվիրված միջոցաում, որով մեկնարկեց Գավառ քաղաքում համաքաղաքային միջոցառումների շարքը: Միջոցառումները իրականացվելու պարբերաբար և շարունակվելու են մինչև սեպտեմբեր: 
Պետական խորհրդանիշների տոնի առիթով քաղաքային գրադարանի աշխատակզմը կազմկերպել էր թեմատիկ ցուցահանդես, որում ներկայացված էին պետական խորհրդանիշները, դրանց պատմությունն ու բովանդակությունը, ինչպես նաև գրադարանի առօրյան: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, քաղաքի բնակչությունը մեծ սիրով ու հետաքրքրությամբ մասնակցեց միջոցառմանը, որի ընթացքում համայնքի անհատ կատարողները, մշակութային խմբերն ու նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների սաները հանդես եկան օրվան նվիրված ազգային-հայրենասիրական կատարումներով, ներկայացնելով նաևպետական խորհրդանիշների դերն ու նշանակությունը:Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանի տեղեկացմամբ, բացօթյա համաքաղաքային միջոցառումների կազմակերպումը նպատակ ունի առավել հետաքրքիր ու հագեցած դարձնել բնակիչների, ինչպես նաև ամռանը՝ մեր քաղաքի հյուրերի առօրյան:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx