ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

15.06.2017

Հունիսի սկզբից մեկնարկել են Գավառի թիվ 5 մանակապարտեզի երկու մասնաշենքրեից մեկի վերակառուցման աշխատանաները: Վերակառուցումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: Համաֆինանսավորման կարգով ներդրում ունի նաև Գավառի քաղաքապետարանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 180մլն դրամ, որի 10-ը % ներդրումը քաղաքապետարանինն է: Վերակառուցումը մեկնարկել է քանդման աշխատանքներով: Բացի շենքի արտաքին պատերը, քանդվում են տարնիքը, միջնապատերը, հատակը,լուսամուտները և շենքի բոլոր կոմունիկացիոն համակարգերը: 
Շինարարական աշխատանքներն իրականացվում են Սամկարշին ՍՊԸ-ի կողմից: Աշխատանքների վերահսկողությունն իրականացվում է քաղաքապետարանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ դրանք համապատասխան չափորոշիչներով և սահմանված ժամկետներում իրականացնելու համար: 
Գավառի թիվ 5 մանակապարտեզի վերակառուցման ծրագիրի կողմերը վստահեցնում են, որ մինչև տարեվերջ Գավառը կունենա ժամանակակից չափորոշիչներին ամբողջովին համապատասխան մանկապարտեզի շենք:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx