ՓՈՍԱԼՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԳԱՎԱՌՈՒՄ

12.06.2017

Հունիս ամսից Գավառ քաղաքում մեկնարկել են ճանապարհների փոսալցման աշխատանքները, որոնք իրակականացնում է <Կապավոր> ՍՊԸ շինարարական կազմակերպությունը: Փոսալցման աշխատանքներում ներգրավված են 8 միավոր տեխնիկա, 10-12 բանվոր: <Կապավոր> ՍՊԸ շինարարական կազմակերպությ ան Վարդենիսի տեղամասի պետ Գևորգ Փոստոյանի տեղեկացմաբ՝ որակյալ արդյունք ապահովելու համար կատարվել են պահանջվող բոլոր գործողությունները: Նախորդ շաբաթ հեռացվել են փողոցների վնասված հատվածները և մաքրվել, այս օրերին ընթանում են ձյութապատումն ու ասֆալտալցումը:
Գավառում ճանապարհների փոսալցման աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով անմիջականորեն վերահսկողություն է իրականացվում քաղաքապետարանի կողմից: Աշխատանքները կատաևրվում են համայնքի բյուջեի միջոցներով: Այս նպատակով հատկացվել է շուրջ 14մլն դրամ:
Փոսալցման աշխատանքները մեկնարկել են քաղաքի Սայադյան փողոցից և ամբոջությամբ կավարտվեն մինչև ամսվա վերջ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx