Քաղաքապետն ընդունել է` Իտալիայում մրցույթի հաղթողներ ճանաչված արվեստի դպրոցի սաներին

09.06.2017

Հունիսի 9-ին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանն ընդունեց Գավառի արվեստի դպրոցի վոկալի բաժնի սաներ Սաթենիկ Սահակյանին, Մարիաննա Բրսիկյանին, Ռազմիկ Աչիկյանին, ովքեր սույն թվականի մայիսի 31ից հունիսի 6-ը Իտալիայի Կիետի քաղաքում մասնակցել են Ինսայդ Խորու երգի միջազգային մրցույթ փառատոնի ևգրավել մրցանակային տեղեր; Նրանց ուղեկցում էին դպրոցի վոկալի ուսուցչուհի Լիա Տոնոյանը և դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանը; Քաղաքապետը շնորհավորեց իր հյուրերին հաջողությունների առիթով, նրանց հորդորեց նույն ոգով շարունակել և Գավառի անունը ճանաչելի դարձնել աշխարհում; Միաժամանակ քաղաքպետի կողմից հաղթողներին տրվեցին հուշանվերներ;Դպրոցի սաները իրենց շնորհակալությունը հայտնեցին քաղաքապետին այս գործում իրենց աջակցուցություն ցուցաբերելու համար և նրան հանձնեցին խորհրդանշական հուշանվերներև հանդես եկան իրենց հաղթանակ բերող երգով;
Տեղեկացնենք, որ երգի մրցույթ փառատոնին արվեստի դպրոցի սաները հանդես են եկել էստրադային, ֆոլկլորային, հեղինակային ու խմբակային անվանակարգերում, որոնցում Սաթենիկ Սահակյանը և Մարիանա Բրսիկյանը գրավել են առաջին տեղեր, իսկ Ռազմիկ Աչիկյանն արժանացել է 2-րդ մրցանակի;Նրանք պարգևատրվել են մեդալներով և դիպլոմներով;

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx